Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքներին։ Ըստ մարզպետի՝ հարազատների ներկայացմամբ, երեխան եղել է մեծ եղբոր հետ։ Այսօր եղբայրը ցույց է տվել ճանապարհը, որով անցել են իրենք. «Երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդ են նշել իրենց տանը»,-ասել է մարզպետը։
Նա նաև տեղեկացրել է, որ այդ ընտանիքը սոցիալապես անապահով է, համայնքի կողմից աջակցություն ցուցաբերել են։
Այժմ ընթանում են ակտիվ որոնողական աշխատանքներ, կան վարկածներ. «Բայց որևէ վարկած չեմ կարող մատնանշել՝ հաշվի առնելով, որ տարբեր տեսակի, տարբեր խոսակցություններ կան։ Բայց խոսակցություններն այնպիսին են, որ երեխաներին տեսել են այստեղ, տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը՝ տուն վերադառնալիս»,- ասել է մարզպետը։