Հասարակություն

Ետվճարը տալու են ոչ թե բանկերը, այլ Arca համակարգը. Հովհաննիսյան

Ետվճարը տալու են ոչ թե բանկերը, այլ Arca համակարգը. Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2026 թ. պետբյուջեի նախնական քննարկմանը պարզաբանել է Arca քարտերով կատարած գնումներից ետվճար ստանալու թեման։
«Ինչպես նշել էր վարչապետը, ետվճարը բարձրանում է 20%՝ հիմա 12% է։ Այս որոշումը կառավարությունը դեռ չի ընդունել, բայց այն շրջանառվում է և մինչև տարեվերջ կընդունվի»,- ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ընդգծել, որ ետվճարը տալու են ոչ թե բանկերը, այլ Arca համակարգը։

«Այսինքն՝ կապ չունի, թե որ բանկն է։ Arca համակարգի քարտ ունեցող մեր քաղաքացիները գնումներից ետվճար կստանան։ Այժմ տեխնիկական դետալներն ենք վերջնականացնում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ վերջնական փաթեթը պատրաստ կլինի ներկայացման՝ ամբողջ մանրամասներով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
4
գնահատական