Հասարակություն

Քանի հոգի է տուգանվել երթևեկելիս հեռախոսակապից օգտվելու համար

Քանի հոգի է տուգանվել երթևեկելիս հեռախոսակապից օգտվելու համար

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վարելու ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար կազմվել է 7․448 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 74․390․000 դրամ. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։

Նույն վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականին կազմվել է`

  • 12․732 արձանագրություն, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 127․070․000 դրամ։ 

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում՝

  • 20․019 վարչական իրավախախտում, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 199․950․000 դրամ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական