«Էական իրադարձություն է տեղի ունեցել, երբ ընդունվել է օրենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության մեկնարկի մասին։ Ըստ այդմ, այս քաղաքականությունը իմպերատիվ է կառավարության, հատկապես, ԱԳՆ-ի համար։ 2026 թվականի պետք է ակտիվացնենք մեր ջանքերը անդամակցության ուղղությամբ»,-ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով ձգտումը՝ մաս դառնալ ժողովրդավար, զարգացող երկրների ակումբին։
Նախարարը նշել է, որ ԱԳՆ-ում ստեղծվել Է նոր՝ Եվրոպական ինտեգրման վարչություն, որը շարունակում է ամենօրյա աշխատանքը անդամակցության ուղղությամբ։ Նա նաև ԵՄ-Հայաստան հարաբերություններում կարևորել է տրանսպորտային փոխկապակցվածության հարցը։