Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 28-ին, 30-ին և 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն սպասվում է անձրև։