Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը»,-ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին իրավապահները քննչական գործողություներ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, իսկ համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել էր։