Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող չոր շաղախների արտադրությամբ զբաղվող «ԲԵՍՏ ՖՐԵՆԴՍ» ՍՊԸ-ում։
Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում ջարդիչ կայանը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։