Հասարակություն

Ամրակապված չլինելու համար կանգնեցված վարորդը կաշառք է առաջարկել պարեկներին

Ամրակապված չլինելու համար կանգնեցված վարորդը կաշառք է առաջարկել պարեկներին

Հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր:

Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Գնահատեք հոդվածը

2.5 /5
2
գնահատական