ՀՀ Առողջապահության նախարարությունը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ստորագրել են 2026–2030 թթ. համագործակցության հնգամյա ռազմավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Աշխատանքային այս փաստաթուղթը համահունչ է ազգային առողջապահական մեր առաջնահերթություններին`
- Ամրապնդել առաջնային առողջապահությունը՝ ապահովագրական համակարգ ներդնելով
- Ապահովել առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը բոլորի համար
- Խթանել ժողովրդագրական կայունությանը
- Ամրապնդել առողջապահական անվտանգությունը և արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը:
Նախարարը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ քննարկել է առողջապահական ընթացիկ ծրագրերը, մասնավորապես՝ առողջության ապահովագրության ներդրմանն ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Կոպենհագենում է` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին: