ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանից ՌԴ և հակառակ ուղղության բեռնափողադրողների խնդրին։
«Երբ խոսում ենք Վրաստանով Ռուսաստան գնացող և հակառակ ուղղությամբ եկող բեռնափոխադրումների մեջ ձգձգումների մասին, պետք է երեք շերտ առանձնացնել. իրավական կարգավորումները՝ 90 օրը, արհեստական խոչընդոտները, և այն, ինչ գրված է թղթին, բայց չի համապատասխանում բաղադրությանը»,-ասել է Արարատ Միրզոյանը։
Խոսելով 90 օր ժամկետի մասին, նա նշել է, որ դա ՌԴ-ի սահմանած կարգավորումն է, և այժմ քննարկվում է Ռուսաստանի հետ. «Երբեմն այն, ինչ գրվում է թղթին, չի համապատասխանում իրական նկարագրությանը. օրինակ, գրված է կոնյակ, բայց բաղադրության մեջ կա այլ բան»,-ասել է նա և հավելել՝ չի կարող ՀՀ-ի կառավարությունը անընդհատ զանգել և խնդրել, որ ընդունեն բեռնատարները։ Ըստ նրա, այդ կերպ կարելի է վարվել մի քանի անգամ, բայց ոչ՝ մշտապես. «Այս ռազմավարությունը տնտեսությանն օգուտ չի լինի»,-նշել է նա։