Հասարակություն

Գյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել

Գյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Radar Armenia-ն տեղեկացավ նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանից։

«Որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ավելի քան մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար, դրանք որակելով որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
10
գնահատական