Հասարակություն

Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է

Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին։ Օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական