Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ հունվարի 1-ից քաղաքացիները Arca քարտերով արված վճարումներից ստանալու են ետվճար 2%-ի չափով։
Նախարարի խոսքով՝ էժանանալու է անկանխիկ առևտուրը, իսկ կանխիկ վճարումներ կատարելը 2%-ով կթանկանա. «Այստեղ 2 հիմնական նպատակ ենք հետապնդում՝ շարունակել ստվերի դեմ պայքարը և անկանխիկի քաղաքականությունը, 2-րդ՝ նպաստել ազգային վճարային համակարգի բարելավմանը»,-ասել է նախարարը և հավելել՝ այս պահին աշխատանքների վերջնականացման փուլում են։