Հասարակություն

Հայանիստ-Հովտաշատ ճանապարհը փակ է կամրջի փլուզման պատճառով

Հայանիստ-Հովտաշատ ճանապարհը փակ է կամրջի փլուզման պատճառով

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Մասիս համայնքի Հայանիստ–Հովտաշատ բնակավայրերն իրար կապող մարզային ճանապարհի (Հայկ Բժշկյանց փողոց) ոռոգման խողովակաշարի վրայով անցնող կամուրջի մի հատվածը փլուզվել է։

«Կամուրջը դարձել է վթարային, ինչի հետևանքով երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է։

Վարորդներին հորդորում ենք շրջանցել նշված ճանապարհահատվածը և օգտվել Սիս-Հովտաշատ ճանապարհից»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական