Հասարակություն

Հովտաշատ գյուղի սկզբնամասում բեռնատարը կողաշրջվել է

Հովտաշատ գյուղի սկզբնամասում բեռնատարը կողաշրջվել է

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղում բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում միջհամայնքային կամրջի վրա «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. տուժածներ չկան։

Փրկարարներն ու պարեկները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել բեռնատարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական