Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17։37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցի թիվ 113 հասցեի մոտակայքում բախվել են Mercedes-Benz և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ վերջինից առկա է գազի արտահոսք։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպումը։