Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ, 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 7.6%-ով։
Գյուղատնտեսության ոլորտում աճը 6% է, շինարարության բնագավառում՝ 20.7%, առևտուրը՝ 3.5%, իսկ ծառայությունները՝ 9.9%։
Անկում է արձանագրվել արդյունաբերության մեջ՝ 5.7%, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 39.3%-ով, որից՝ արտահանումը՝ 46.8%-ով, իսկ ներմուծումը՝ 33.4%-ով։