Հասարակություն

Աղքատության էական նվազում չենք ունենում. պատճառը դպրոցների ավերակներն են. վարչապետ

Աղքատության էական նվազում չենք ունենում. պատճառը դպրոցների ավերակներն են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանում աղքատությունն էական չի նվազել։

«Փողի մեծ շրջանառություն կա ՀՀ-ում, բայց աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին, գիտեք ինչն է պատճառը՝ դպրոցների ավերակներն են դրանց պատճառը։ Ուրիշ պատճառ գոյություն չունի։ էն, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից. ուրիշ պատճառ չկա։

Էդ ոնց է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարող են արտերկրից գալ, Հայաստանում աշխատել, ընդ որում, բոլոր հիմնարկները խնդրում, աղաչում են, աշխատող են փնտրում ու չեն գտնում, մյուս կողմից բարձր վճարման սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա․ ու մյուս կողմից աղքատության այս երևույթը։ Դրա պատճառն այն է, որ տասնամյակներով երեխաները դպրոց չեն ունեցել, հիմա այդ երեխաները մեծացել են, հասուն մարդիկ են ու պետք է վաստակեն, որ գիտելիքով վաստակեն»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական