«2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 781 միլիարդ դրամով կամ 136%-ով»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը նախատեսում են ավելացնել 253 միլիարդ դրամով կամ 8,9%-ով. «Կարևոր է նաև արձանագրել, թե 2026 թվականին ինչ առանձնահատուկ ծրագրեր կան։ Ամենակարևոր նորություններից մեկը՝ կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը»,-հայտարարել նա և հավելել՝ քաղաքացիները այդ համակարգի հետ կապված որևէ ծախս չեն նկատի։
Վարչապետը նշել է, որ հետագայում կառավարությունը նախատեսում է ապահովել մինչև 18 տարեկան երեխաների, թոշակառուների, որոշակի սոցիալական խմբերի առողջապահության ապահովագրությունը։