Լուվրում 76 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ գողության հետաքննությամբ զբաղվող ոստիկաններն ապացույցներ են գտել, որ հանցագործներն ու թանգարանի անվտանգության աշխատակիցնից մեկը կարող են կապված լինել, հաղորդում է The Telegraph-ը։
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թվային դատաբժշկական ապացույցները ցույց են տալիս, որ անվտանգության աշխատակիցը գողությունից առաջ կապի մեջ է եղել հանցագործներ համարվող անձանց հետ։ Ենթադրվում է, որ ավազակախմբին թանգարանի անվտանգության համակարգի վերաբերյալ զգայուն ներքին տեղեկություններ են տրամադրվել Լուվր ներխուժումից առաջ։
Աղբյուրը նշել է. «Կան թվային դատաբժշկական ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ թանգարանի անվտանգության աշխատակիցներից մեկի և գողերի միջև համագործակցություն է եղել։ Թանգարանի անվտանգության վերաբերյալ զգայուն տեղեկություններ են փոխանցվել»։
Ենթադրվում է, որ ապացույցները ներառում են ձայնագրություններ և հաղորդագրություններ, սակայն կողոպտիչների ինքնությունը դեռևս պարզված չէ, հայտնում է լրատվամիջոցը։
Ֆրանսիան դեռևս ցնցված է կիրակի օրը աշխարհի ամենաաշխույժ թանգարանից կատարված գողությունից հետո։ Գողերը ներկայացել են որպես սպասարկման աշխատակիցներ և մտել են շենքի Ապոլլոն պատկերասրահ, որը գտնվում է Սեն գետի աջ ափին։ Գողերը րոպեների ընթացքում ներս են մտել և դուրս եկել՝ գողանալով Ֆրանսիայի թագի զարդերի ութ կտոր, որը որոշները համեմատում են Նոտր Դամի հրդեհի հետ 2019 թվականին։
Մասնագետները զգուշացրել են, որ նույնիսկ եթե ոստիկանությունը բռնի ավազակախմբին, արդեն ուշ կլինի զարդերը փրկելու համար, որոնք կարող էին կոտրված լինել։ Հետաքննությանը մասնակցում է ավելի քան 100 հետաքննիչ, որոնց հետաքննությունը ղեկավարում է Դատական ոստիկանության ավազակության ճնշման բրիգադը՝ մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակի հետ միասին։
Նշվում է, որ երկրորդ հարկի պատշգամբը, որտեղից գողերը մուտք են գործել թանգարան, չեն հսկվում անվտանգության տեսախցիկներով։
«Ցավոք, Ապոլլոնի պատկերասրահի կողմից տեղադրված միակ տեսախցիկը ուղղված է դեպի արևմուտք և, հետևաբար, չի ներառում ներխուժման հետևանքով տուժած պատշգամբը», - ասել են թանգարանից։