ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետի պահեստային հատվածում և խոհանոցում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 12։09-ին։ Այրվել է սննդի կետի տանիքը՝ մոտ 70 քմ և ջերմահարվել է խոհանոցը՝ մոտ 50 քմ։
Հիշեցնենք՝ Radar Armenia-ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Շախմատի տան հարևանությամբ գտնվող «Տաշիր Պիցցա» սննդի կետում։