Հասարակություն

Դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի մոլորվել էր

Դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի մոլորվել էր

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20։21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարդից դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հոկտեմբերի 26-ին, ժամը 02։10-ին փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Գողթ գյուղ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական