Հասարակություն

Հրդեհ՝ Խանջյան փողոցի «Տաշիր Պիցցա» սննդի կետում

Հրդեհ՝ Խանջյան փողոցի «Տաշիր Պիցցա» սննդի կետում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Radar Armenia-ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Շախմատի տան հարևանությամբ գտնվող «Տաշիր Պիցցա» սննդի կետում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական