Հասարակություն

Շղթայական ավտովթար՝ Բագրատունյաց պողոտայում

Շղթայական ավտովթար՝ Բագրատունյաց պողոտայում

Հոկտեմբերի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են 35-ամյա Վահագն Ե․-ի վարած Toyota մակնիշի, 49-ամյա Արայիկ Գ․-ի վարած Mercedes մակնիշի, 19-ամյա Արմեն Մ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները և մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով օտարերկրացի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավոր մոտոցիկլավարի ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական