Հասարակություն

«Infinity»-ն բախվել է կայանված պարեկային ծառայության ավտոմեքենային. կա վիրավոր

«Infinity»-ն բախվել է կայանված պարեկային ծառայության ավտոմեքենային. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Infinity», «Mazda» և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները վթարի մեջ հայտնված պարեկներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի ենթադրյալ մեղավորը «Infinity»-ի վարորդն է եղել, ով նախ բախվել է «Mazda»-ին, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պարեկային ավտոմեքենային։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական