Հասարակություն

Մահացել է Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը

Մահացել է Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը

Լրատվամիջոցները հայտնում են, որ հիվանդանոցում մահացել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի որդին է, որը ինքնասպանության փորձ է արել:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ խոսքը ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի որդու մասին էր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական