Հոկտեմբերի 24-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց։
Տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։ Տարածքը պարեկները սահմանազատել են։ Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի տղան է, իսկ զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։ Ըստ մամուլում հայտնի տեղեկությունների՝ խոսքը ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի որդու մասին է։ Տեղեկությունը, սակայն, պաշտոնապես հաստատված չէ։