Հասարակություն

Փոքր ՀԷԿ-երը Լոռու գետերից ավելի ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄ

Փոքր ՀԷԿ-երը Լոռու գետերից ավելի ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի ՓՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։

«ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» ՓՀԷԿ-երը՝ համապատասխանաբար Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։

Ներկայացվել է 16.419.668դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

«ՕՍՏ-ԷԼ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավել ջրառ։

Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144դր.։

«ԱՅՈՒԴԱ-ԼՈՍ» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։

Ներկայացվել է 6.068.132դր. ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000դր. չափով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական