Հոկտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
Դեսպանը շնորհավորեց Մ․Մդինարաձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ գործունեություն։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների պատկան մարմինների համագործակցությանը. հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։