Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 25-ի և 27-ի ցերեկը, 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև։