Հասարակություն

Խաղաղությունը պետք է դառնա մարդու համակեցության հիմնասյունը․ Մհեր Գրիգորյան

Խաղաղությունը պետք է դառնա մարդու համակեցության հիմնասյունը․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ութսունամյակի միջոցառմանը։ Իր ելույթում փոխվարչապետը շեշտել է կազմակերպության առանցքային դերը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների ամրապնդման հարցում։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարել ՄԱԿ-ՀՀ արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կարևորությանը։

«Տասնամյակներ առաջ անցնելով պատերազմի ու մարդկային ողբերգության արհավիրքի միջով՝ աշխարհը միավորվեց ամուր համոզմամբ, որ խաղաղությունը, համագործակցությունը, զարգացումը և մարդու իրավունքները պետք է դառնան մարդու համակեցության հիմնասյուները։ Այսպես ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որի գոյության 8 տասնամյակները նշանավորվել են միջազգային խաղաղության ապահովման, աղքատության վերացման, կանանց և խոցելի խմբերի առաջխաղացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտներում բազմաթիվ հաջողություններով։

1992 թվականին ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես պատասխանատու գործընկեր։ 2026թ․ հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ նպաստելով միջազգային համագործակցությանը՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի համաշխարհային մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։

Մենք բարձր ենք գնահատում ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, որը մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների ապահովմանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, փախստականների ու այլ խոցելի խմբերի պաշտպանությանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական