Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածի մոտակայքում, բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները:
Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի կիրառմամբ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը մահացել է։