Հասարակություն

Չեմ միջամտելու. Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին

Չեմ միջամտելու. Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին

Հոկտեմբերի 23-ին Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Ձերբակալվածների շարքում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը՝ Վարդուհի Փիլոյանը, որն աշխատում է Գյումրիի քաղաքապետարանի կրթության վարչությունում։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Կարեն Սարուխանյանի հետ։

-Ձեր զոքանչի ձերբակալությունը սպասելի՞ էր։

-Անսպասելի էր, քանի որ, ըստ իմ տեղեկությունների, պարտադրանքով և ստիպելով է ինչ-որ գործառույթներ իրականացրել, որը միանշանակ կպարզի քննությունը։

-Ի՞նչ գործ ուներ նա քաղաքապետարանում, նա Ղուկասյանի կողմնակի՞ցն է։

-Իհարկե, ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Նա համայնքային ծառայող է` կրթության բաժնի առաջատար մասնագետի ԺՊ՝ դեռ 2019թ.-ից։

-Դուք որևէ կերպ փորձե՞լ եք տեղեկանալ կամ միջամտել քննությանը։

-Իհարկե, ոչ։

-Իսկ ինչո՞ւ չեք միջամտել։

-Վստահում եմ մեր իրավապահ համակարգին և առհասարակ միջամտելու որևէ իրավասություն չունեմ։ 

-Նա անդամակցու՞մ է որևէ կուսակցության։

-Այո մեր կուսակցության անդամ է։ 

-Այսինքն, որևէ դեր չի՞ կատարել կուսակցության անդամ լինելը։

-Իհարկե, որևէ դեր չի կարող կատարել, օրենքի առաջ բոլորն են հավասար։ Մնացածն արդեն իրավապահների տիրույթում է։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական