Հասարակություն

Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում․ Պապիկյան

Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում․ Պապիկյան

Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Մենք այս տարիներին զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը. ունենք նոր, հայրենական, հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ որակը դառնա մրցունակ և դուրս գա շուկա»,- հայտարարել է նախարարը։

Միևնույն ժամանակ՝ Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական