Հասարակություն

Սանահինի վանքի հուշարձանախմբի վերականգնումը շարունակվում է

Սանահինի վանքի հուշարձանախմբի վերականգնումը շարունակվում է

ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ շարունակվում են Սանահինի վանքի հարավարևելյան հուշարձանախմբի (Սբ Հարություն, Սբ Հակոբ եկեղեցիներ, դամբարան-մատուռ-տապանատուն Զաքարյան իշխանների, դամբարան Արղության-Երկայնաբազուկների) ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

Մասնավորապես՝ նորոգվել են Արղության-Երկայնաբազուկների դամբարանի դուռը և պատուհանները, մաքրվել է հարավային պատի արտաքին ճակատը, բացվել է հենապատը: Շարունակվում են տարածքի բարեկարգման, տապանաքարերի ուղղման աշխատանքները, իսկ Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ-տապանատան տանիքի նորոգումը կավարտվի 2026 թ.: Տանիքը ժամանակավորապես կփակվի անջրաթափանց ծածկույթով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական