Հասարակություն

Բերդ-Տավուշ ճանապարհին բախվել են մեքենան ու ավտոբուսը

Բերդ-Տավուշ ճանապարհին բախվել են մեքենան ու ավտոբուսը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը, վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկել հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Ըստ ՆԳՆ-ի՝ 11 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 11 հոգի հոսպիտալացվել է, 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական