«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 23-ին ժամը 09։10-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։