Հասարակություն

Գործարկվել է Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային նոր համակարգ

Գործարկվել է Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային նոր համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ում գործարկվել է նոր «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ»։

Նոր համակարգը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։ Համակարգում բոլոր փաստաթղթերը կարող են ձևավորվել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Միաժամանակ, աշխատողները համակարգ կարող են մուտք գործել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ի միջոցով՝ իրենց հետ կնքված փաստաթղթերը դիտելու և ստորագրելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական