Հասարակություն

Առգրավված թռչունը բաց է թողնվել Ջերմուկի անտառներ

Առգրավված թռչունը բաց է թողնվել Ջերմուկի անտառներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները որսաշրջանի ընթացքում խստացված ստուգայցերի ժամանակ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ըմպելասրահի տարածքում նույն քաղաքի բնակիչ Վ.Ս.-ի մոտ հայտնաբերել են  «Ճուռակ» տեսակի թռչուն։

Պարզվել է, որ Վ.Ս.-ն թռչնին ապօրինի վերցրել է բնությունից և պահում էր առանց լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ տեսուչները «Ճուռակ» տեսակի թռչնին առգրավվել և բաց են թողել Ջերմուկ քաղաքի հարակից անտառներում՝ ապահովելով թռչնի վերադարձը բնական միջավայր։

Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում' առանց համապատասխան թույլտվության անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանուն պահելու կամ դրա հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելու համար, իրավախախտի նկատմամբ կնշանակվի վարչական տուգանք՝ 150.000-200.000դր. չափով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական