Ձերբակալված անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:»,-ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 37 անձ ձերբակալվել է։ 29-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։