Հասարակություն

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական