«Այս պահի դրությամբ ունենք արտահանման 13,8% աճ նախորդ տարվա նկատմամբ, ընդ որում, կոնկրետ ուղություններով. Ծիրանի դեպքում 25,5, սալոր՝ 61,1, դեղձի դեպքում 87,1 տանձի 245% աճ կա»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով արտահանման թվին։
Վարչապետին հատկապես զարմացրել է տանձի արտահանման աճը. «Ինձ համար անակնկալ էր։ Իմացա, որ նախկինում Հայաստան ամենաշատ ներկրվող մրգերից է տանձը, բայց արտահանման այս թիվը ոչ մի անգամ չենք լսել»,-ասել է նա և հավելել՝ որ այդ ամենը ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է։