Մայր աթոռի կողմից կարգալույծ արված Տեր Արամը հայտարարել է, որ իր տեղեկություններով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ամուսնացած է։
«Իմ տեղեկությունները ճշտված են, 100 տոկոսանոց են։ Եթե Մայր Աթոռը կամ կաթողիկոսը կասկածում են, կարող են դիմել դատարան, և ես դատարանում կհաստատեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Նա հավելել է, որ չի պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, կշարունակի իր քահանայությունը։
«Մինչև ինձ կարգալույծ անելը, եթե եկեղեցում օրենքը գործում է, շատ անօրենների պետք է կարգալույծ անեին։ Ինչքան մարդիկ կան, որ ուխադրուժ են եղել, և այսօր եկեղեցում իրենց սպասավորությունն են անում»,- ասել է նա։