Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
«Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք»,- հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։