Հասարակություն

ԱՄՆ փոխնախագահը այցելել է Ս. Հարության տաճարի հայկական բաժին

ԱՄՆ փոխնախագահը այցելել է Ս. Հարության տաճարի հայկական բաժին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսն իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Ս. Հարության տաճար՝ լինելով նաև նրա հայկական մասում:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ, Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ տիար Ջեյ Դի Վենսին և տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական