Հասարակություն

Կալանավորված անձը ցած է թռչել հիվանդանոցի պատուհանից

Կալանավորված անձը ցած է թռչել հիվանդանոցի պատուհանից

Հոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։

Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս` շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։

Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական