ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրություն է հրապարակել:
«2025թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ՀԷՑ-ի ամբողջ բաշխիչ ցանցում տեղի է ունեցել շուրջ 2281 վթար, որոնք բոլորն ամբողջապես գրանցվել են օպերատիվ մատյաններում և ներառվել պաշտոնական հաշվետվություններում։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վթարների փաստացի թիվը ՀԷՑ-ում եղել է 2782 (շուրջ 500-ով ավելի), որոնք հաշվառվել են «ձեռքի տակի գրառումներում», սակայն օպերատիվ գրանցամատյաններում և ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում դրանց թիվը կանխամտածված կերպով խեղաթյուրվել է, և դրանցից գրանցվել են ընդամենը 2122 վթար։
2025թ. նշված ժամանակահատվածի ընթացքում ՀԷՑ-ի բաշխիչ ցանցում տեղի ունեցած վթարների միջին տևողությունը կազմել է 53,12 րոպե (1 ժամից պակաս): 2024թ. նույն ժամանակաշրջանում ՀԷՑ-ում վթարների միջին տևողությունը կազմել է 73,18 րոպե (մոտ 37,8%-ով ավելի, քան այս տարի): Ահա այսպիսի արդյունավետ կառավարման ցուցանիշներ՝ իրենց ձևով»,- գրել է Պետրոսյանը։