Հասարակություն

15-ամյա տղային հայտնաբերել են ծնողները՝ կախված վիճակում

15-ամյա տղային հայտնաբերել են ծնողները՝ կախված վիճակում

Հոկտեմբերի 22-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկից, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ավանի բաժին։

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը 15-ամյա Մ.-ն է, ում կախված վիճակում հայտնաբերել են ծնողները, կտրել են պարանը, ապա տեղափոխել «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական