Հոկտեմբերի 22-ին, ժամը 23։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցի շենքերից մեկի ձեղնահարկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում (ընդհանուր 60 քմ):
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 00:26-ին, մարվել՝ 00:46-ին։ Այրվել է բնակարանը (50 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ երկու ննջասենյակ (10 քմ):
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։