«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի, Բանյո, Տիգրան Մեծի և Շիրակացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։